Ժողովուրդը պետք է գիտակցի, որ կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առջև։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է երգչուհի Աննա Մայիլյանը, որը մասնակցում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մտավորականության ներկայացուցիչների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները թելադրված են դրսից և ի վնաս Հայաստանի են։ Մայիլյանը նշել է, որ դրանք պետք է օր առաջ կանխել, քանի որ վաղը կարող է արդեն ուշ լինել։
«Մենք բոլորս պետք է համախմբվենք և միասնական ուժերով համապատասխան քայլերի դիմենք։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չպետք է լինի», — ընդգծել է նա։











