News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ոչ մի օր չի ուշացրել Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով Թուրքիայից թռչնամիս ու կենդանի թռչուն ներկրելու արգելքի հրամանը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողներին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ Ադրբեջանը Հայաստանից մի քանի օր շուտ է արգելել թռչնամսի նեկրումը:

«Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ այնպիսին են, որ հնարավոր է՝ հենց բռնկման օրը՝ ամսի 23-ին, ինչ-ինչ միջոցներով տեղեկանային: Կենդանիների համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում հայտարարությունը եղել է ամսի 4-ին, լիազոր մարմինը այն ամսի 5-ին է ստացել: Ամսի 6-ին կատարված աշխատաքներից հետո ամսի 7-ին փակվել է սահմանը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ պահին Թուրքիայի Հանրապետությունում վարակի մեկ դեպք էր գրանցվել եւ ըստ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության նորմերի՝ իրենք առանց համապատասխան պատճառաբանման չէին կարող արգելել թռչնամսի ներկրումը, իսկ այդ  պատճառաբանումը տալու համար իրենցից ժամանակ է պահանջվել:

Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ մայիսի 7-ի առավոտյան՝ նախքան հրամանի ընդունումը Թուրքիայից Հայաստան է մտել 86 հազար հատ բրոյլեր տեսակի մեկ օրական ճուտ: Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ հրամանն ընդունվել է դրանից ժամեր անց եւ հետադարձ ուժ չունենալու պատճառով չէր կարող ազդել դրանց վրա: Նա նշեց նաեւ, որ այդ ճտերը վարակված չեն, անկում չի գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ