News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին եւ բացատրություն պահանջել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի` թուրքական հետախուզության նոր ղեկավարի վերաբերյալ օգոստոսի 2-ին արած հայտարարության շուրջ: Օգոստոսի 2-ին Բարաքն ասել էր, որ Թուրքիայի հետախուզության նոր ղեկավարը Իրանի կողմնակիցն է եւ Իրանին գաղտնի տեղեկություններ է հաղորդելու Իսրայելի բանակի մասին: Հանդես գալով կուսակցական հավաքի ժամանակ, Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան մնում է դաշնակից երկիր եւ ռազմավարական գործընկեր, բայց հատուկ ծառայությունների նոր ղեկավարը պաշտպանում է իրանական ռեժիմը եւ դա մտահոգություն է առաջացնում:

Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի դեսպան Գաբի Լեւին կանչել եւ իր բողոքն է արտահայտել այդ ելույթի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մայիսին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար է  նշանակվել Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցրել է վարչապետի արտաքին հարաբերությունների գծով օգնականի եւ ՄԱԳԱՏԵ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնները: Նա դեմ է եղել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ