News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, այսօր՝ մայիսի 26-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Կրակը, նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից, որտեղից տարածվելով հասել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենային,եւ տեղի է ունեցել պայթյուն։ Կոմպրեսորային կայանի տարածքն ամբողջովին այրված է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենան, որը պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին, կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին կանգնած Հակոբ Հակոբյանի որդին ու եղբայրը, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում է Հակոբ Հակոբյանին:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: Վիրավորներին տեղափոխել են «Վաղարշապատի» ԲԿ, այնտեղից էլ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ