News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին եւ այլ խմբերի միանալ իրենց պայքարին: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:

«Առաջարկում եմ փողոց դուրս եկած եւ ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբերին միասնական ճակատ ստեղծել եւ միանալ մեզ»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց, որ պետք չէ վախենալ հանրահավաքի սակավամարդությունից, քանի որ իրենք առաջիկայում բազմաթիվ հետեւորդներ են ձեռք բերելու եւ իշխանափոխություն են անելու: 

«Համակարգը թույլ է, եւ առաջիկա օրերին հնարավորինս թուլացնելու ենք: Մենք գտնելու ենք մոբիլիզացիայի բանալին եւ կարելի է ասել, որ այսօր մենք գործում ենք հակառակորդի թիկունքում: Թող ոչ ոք չկասկածի, որ 10 հազարավոր մարդկանց ենք փողոց դուրս բերելու, որոնք պայքարելու են մեզ հետ այս ռեժիմի հեռացման համար»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ իրենք նոր շնչով շարունակելու են համալրել «Հիմնադիր խորհրդարանի» եւ քաղաքացիական բանակի կազմը, ընդլայնելու են Հայաստանի շրջանների եւ սփյուռքի աջակցող խմբերի ներգրավումը «ռեժիմին» հեռացնելու իրենց գործընթացներում, ստեղծելու են  «Հիմնադիր խորհրդարանը» լիազորող պայմանագիր, ինչպես նաեւ համագործակցելու են քաղաքական այլ ուժերի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն
Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի....
«Իրավունք». Նիկոլն այլեւս չի կարողանում թաքցնել վախերը
Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու հարցում կա՛մ կարմիրբերետավորներ...
«Ժողովուրդ». 27 մլն տարեկան եկամուտ, 46 մլն վարկ . ՀՀ բանտապետի ունեցվածքը
ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ, որից...
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ