News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ զգուշացնում են, որ Իսրայելը շուտով կհարձակվի Իրանի վրա: Այս մասին հաղորդել է NRG գործակալությունը:

Նամակում պաշտոնյաները պնդում են, որ իսրայելական հարձակումը տեղի կունենա արդեն այս ամիս եւ խնդրում են ԱՄՆ նախագահից կանխել այդ հարձակումը: «Իսրայելի առաջնորդները սպասում են, երբ քաղաքական իրավիճակն անտանելի կդառնա եւ հենց այդ ժամանակ հարված կհասցնեն»,- ասել են նրանք:

Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ տոտալ պատերազմը Մերձավոր Արեւելքում կարող է բերել Իսրայելի ոչնչացման եւ պահանջում են Օբամայից խառնվել իրավիճակին, գրում է cursorinfo.co.il-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ