News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը 2015թ. Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսել է 0.8 տոկոսի մակարդակով։ Սա այն դեպքում, երբ հունվարին հրապարակած նախորդ զեկույցում Հայաստանի տնտեսության աճը կազմում էր 3.3 տոկոս։ Այս մասին ասված է ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան զեկույցում։

Ընդ որում, զեկույցի համաձայն, 2016թ. Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 2.7 տոկոս (նախորդ զեկույցում այս կանխատեսումը 3.7 տոկոս էր), իսկ 2017թ. աճի կանխատեսումը  3 տոկոս է (նախորդ զեկույցում 4.1 տոկոս)։

Համաձայն ՀԲ կանխատեսումների՝ այս տարի զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը կանխատեսվում են 4.4 տոկոսի մակարդակով՝ 2016 թ. համար մինչեւ 5.2, իսկ 2017թ. համար մինչեւ 5.4 տոկոս աճի հնարավորությամբ։

Ռուսաստանում 2015թ. տնտեսական աճը կպակասի 2.7 տոկոսով, իսկ 2016թ. չնչին վերելք կգրանցի նավթի ցածր գների ադապտացմանն ուղղված մակրոտնտեսական քաղաքականության միջոցների իրականացման արդյունքում։

Համաձայն զեկույցի՝ Թուրքիայում 2015թ. տնտեսական աճի տեմպերը կկազմեն 3 տոկոս։ Հունիսին կայացած ընտրություններից հետո ակնկալվում է մասնավոր ծախսերի աճ, եթե քաղաքական անորոշության պայմանները չեզոքացվեն։ վառելիքի ցածր գները ու արտահանման աճը, ըստ ՀԲ մասնագետների, կնպաստեն Թուրքիայի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ