News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար եւ 218 հազար դրամ. առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձի միջինացված չափն ավելանում է 82 հազար դրամով. այսպիսով բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կկազմի 418 500 դրամ, լավի դեպքում 530 500 դրամ, իսկ գերազանցի դեպքում 570 500 դրամ։ Այս մասին, յսօր՝ փետրվարի 27-ին,  ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

«Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի զինծառայողները առանց ատեստավորման ստանում են շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում կստանան 262 հազար դրամ: Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով եւ շարքայինը բավարարի դեպքում կկազմի 377 հազար դրամ:  Ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման եւ առանձնահատուկ պայմանների վճարը կկազմի 379 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի դեպքում՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ 890 հազար դրամ: Սա վերաբերում էր բավարար գնահատական ստանալուն: Լավ գնահատական ստանալու դեպքում շարքայինը կստանա 479 հազար դրամ, ենթասպայական կազմը՝ 488 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 670 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ 1 մլն 35 հազար դրամ:

Գերազանց գնահտական ստանալու դեպքում շխատավարձերը կկազմեն՝

Շարքային – 526 հազար դրամ,

Ենթասպայական կազմ – 528 հազար դրամ,

Կրտսեր սպայական կազմ – 710 հազար դրամ,

Ավագ սպայական կազմ – 839 հազար դրամ,

Բարձրագույն սպայական կազմ – 1 մլն 75 հազար դրամ:

ՔՊ-ական պատգամավորը հարց ուղղեց, թե որքան է կազմել մարտական հերթապահություն իրականացնող շարքային զինծառայողի աշխատավարձը 2018-ին եւ որքան է կազմելու հիմա: Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Շարքայինի դեպքում եղել է 110 հազար դրամ գումարած 115 հազար դրամ, այսինքն 225 հազար դրամ է եղել: Հիմա բավարարի դեպքում կլինի 372 հազար դրամ, լավի դեպքում՝ 489 հազար դրամ, եւ գերազանցի դեպքում 526 հազար դրամ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Ամենաշատ