Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան:

Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։

Երևանիցները «Հողատու՛, Նզովյա՛լ, Դավաճա՛ն» գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում:

Ժամը 12.00–ի սահմաններում քաղաքացիները փակել են Շիրակ եւ Արտաշիսյան փողոցները։

Ժամը 16.00–ի սահմաններում քաղաքացիները փակել են Խանջյան փողոցը։

թարմացվող

New Picture1.jpg (28 KB)

New Picture2.jpg (27 KB)

New Picture3.jpg (25 KB)