News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան, Փաշինյան»։

Հակահայկական հավաքը տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը։

Բազմաթիվ ոստիկաններ թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։ Երևում է, որ նրանց դիմաց մի տղամարդ ծածանում է  Արցախի Հանրապետության դրոշը, որն այժմ օկուպացված  է Ադրբեջանի կողմից։

Տեսանյութն իր էջում տարածել է նաեւ ՀՀ ԱԺ պատամավոր Քրիստինե Վարդանյանն ու կից գրել․  «Ու այս ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանությունից կամ գործակալներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ