Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին հայտարարել է, որ Իրանի տնտեսության փլուզմանը հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը հանգեցրել են ԱՄՆ ընտրություններում Հանրապետական կուսակցության քաղաքական պարտությանը, հաղորդում է Mehr-ը։

Հանրապետականների պարտությունից հետո՝ չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ Հեմմաթին նշել է, որ Իրանի տնտեսությունը թուլացնելու՝ Վաշինգտոնի ջանքերն ու դրա մոտալուտ փլուզման կանխատեսումներն ի վերջո հանգեցրել են նրան, որ Թրամփի կուսակցությունը երկրորդ պլան է մղվել ԱՄՆ Կոնգրեսում։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը 2026 թվականի փետրվարի 14-ին նախազգուշացրել էր, որ Իրանը կբախվի լուրջ տնտեսական ճգնաժամի, եթե նրա նավթի արտահանումը նվազի մինչև օրական 100 հազար բարել։ Սեպտեմբերի կեսերին նա հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ը մտադիր է «Իրանին տնտեսապես ծնկի բերել»։

Հոկտեմբերի 27-ին Բեսենթը կանխատեսել էր, որ Իրանի տնտեսությունը կփլուզվի երկու շաբաթվա ընթացքում։ Հաջորդ օրը նա հրապարակել էր պատկեր, որում նշված էր մեկ դոլարի դիմաց 300 հազար թուման թիրախային փոխարժեքը։

Հեմմաթին հայտնել է նաև, որ կանխիկ արտարժույթի շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունների մեկնարկից մեկ ամիս անց մասնագետներն ավելի մեծ հնարավորություններ են ստացել՝ գնահատելու համար այդ միջոցների ազդեցությունը արժութային շուկայի վրա։