41 տարեկան հասակում մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի տվյալներով, Ֆրիսկեն մահացել է հունիսի 14-ին, գլխուղեղի քաղցկեղից։ Տեղեկությունը StarHit պարբերականի հետ զրույցում հաստտաել է նրա հայրը։
Անցած տարվա հունվարին Ֆրիսկեի հարազատները հայտնել էին երգչուհու հիվանդության մասին։ Նրան բուժման համար տեղափոխել էին Միացյալ Նահանգներ։
Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հեռուստամարաթոն էր սկսվել։
Ժաննա Ֆրիսկեն եղել է «Բլեստյաշչիե» խմբի կազմում, նախ որպես գեղարվեստական ղեկավար, ապա մեներգչուհի։ 2003-ից միայնակ էր հանդես գալիս, նկարահանվել էր նաեւ ֆիլմերում։