News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր Հայ ազգային կոնգրեսի անդամները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնեցին Իջեւան, այցելելու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տուն, ինչպես նաեւ հանդիպելու Իջեւանում Կոնգրեսի ակտիվի հետ: ՀԱԿ-ի շտաբի դիմաց մեծ բազմություն էր հավաքվել, տպավորություն էր, թե հանրահավաք է կազմակերպված: Շտաբի դիմաց լրագրողների հարցերին ի պատասխան Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ 1998 թվականից հետո քանի գնում ընտրություններն ավելի «բռի, վայրենի ու ցինիկ» են դառնում եւ որ դրան նպաստում է նաեւ այն, որ Արեւմուտքին ձեռք է տալիս այս իշխանությունը: «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան, այդ ժամանակ էլ իրենց (Արեւմուտքին) պետք չի լինի այս իշխանությունը»,- ընդգծեց Լ. Տեր-Պետրոսյանը: Այսինքն Ղարաբաղը տալո՞ւ են, հարցին էլ արձագանքեց. «Տված վերջացրած է», հավելելով, որ դա կանխելու միակ ձեւն այն է, որ «այս մարդը» (Սերժ Սարգսյանը) որքան հնարավոր է շուտ հեռանա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե իր տպավորությամբ ժողովրդի մեջ պայքարի ոգին պահպանվե՞լ է, թե մարում է, ինչին Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Այս հավաքը բացարձակապես կազմակերպված չէր: Եթե մենք կազմակերպեինք, այստեղ շատ մեծ հավաք կարող էր լինել: Մենք եկել ենք մեր բարեկամների մոտ, որի լուրը շատերը լսել են ու տարերային հավաքվել: Իհարկե, այս մարդիկ մեր համակիրներն ու նվիրյալներն են, որոնց բացատրելու, համոզելու խնդիր չկա: Բայց հանգիստ եղեք, անկախ նրանից ժողովուրդը կարտահայտվի, թե` ոչ, նա կա, այդ լիցքը գոյություն ունի, այս իշխանությունները ժողովրդի հետ որեւէ կապ չունեն, օտարացած են լրիվ եւ երբ որ պահը գա` ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, չմտածեք»:
Իսկ Ձեր վերադառնալով ինչը կփոխվի, հարցին էլ արձագանքեց. «Արդեն փոխվել է: Իմ վերադառնալով ստեղծվել է ժողովուրդ, ստեղծվել է ժողովրդական, քաղաքացիական հզոր հասարակություն: Դա պետք է նկատել ընդամենը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ