News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ դուրս կգան «Ազատության նավատորմի» ձերբակալման մանրամասներն ուսումնասիրող միջազգային հանձնաժողովից, եթե այդ հանձնաժողովի լիազորությունները ենթադրեն իսրայելցի զինվորականների հարցաքննություն:

Իսրայելի դժգոհության պատճառն այն է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հերքել է տեղեկությունը, թե այդ հանձնաժողովը չպետք է հարցաքննի միջադեպին մասնակցած զինվորականներին, այլ պետք է բավարարվի իսրայելական զինվորականների անցկացրած հետաքննության տվյալներով: «Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պարզ հասկացնել է տալիս, որ Իսրայելը չի մասնակցի կամ համագործակցի որեւէ հանձնաժողովի հետ, որը մտադիր է հարցաքննել իր զինվորականներին»,- ասված է Իսրայելի կառավարության հայտարարությունում: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ազատության նավատորմի» ձերբակալման դեպքի մանրամասներն ուսումնասիրող միջազգային հանձնաժողովը` իսրայելցի նախկին դատավոր Յակով Թուրքելի գլխավորությամբ, օգոստոսի 9-ին  սկսել է հարցաքննել վկաներին, այդ թվում նաեւ Բենյամին Նաթանյահուին:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը ձերբակալել են «Ազատության նավատորմի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների արդյունքում թուրքական Mavi Marmara նավում զոհվել է 9 հոգի: Իսրայելը հայտարարում է, որ իր հատուկ ջոկատայիններն ուղղակի ինքնապաշտպանության են դիմել, քանի որ թուրք ակտիվիստները զենք էին տեղափոխում եւ առաջինն են հարձակվել իսրայելցի զինվորների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ