News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում հուլիսի 2-ին կգումարվի արտահերթ նիստ: NEWS.am-ի տեղեկություններով՝  օրակարգում մեկ հարց է՝ ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագրի վավերացումը: Նիստը երեւի կտեւի մեկ օր,  ՀՀԿ խմբակցությունից արդեն պատգամավորներին զգուշացրել են՝ այդ օրը չբացակայել քաղաքից եւ անպայման մասնակցել ԱԺ արտահերթին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի բացառում այդ հարցով արտահերթ նստաշրջանի հրավիրումը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են ԱԺ աղբյուրները, փակ է լինելու: Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը:

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին՝ 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան, բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել:Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ