Ոկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Կիեւի վերաքննիչ դատարանի ղեկավար Անտոն Չերնուշենկոյին կալանավորելու որոշմանը։ Այս որոշման կողմ է քվեարկել 276 պատգամավոր։
Ավելի վաղ Ռադայի՝ իրավական քաղաքականության եւ արդարադատության հարցերով հանձնաժողովը համապատասխան որոշում էր ներկայացրել խորհրդարան։
Հունիսի կեսին Կիեւի վերաքննիչ դատարանում խուզարկություններ էին անցել, որի արդյունքում Չերնուշենկոյից առգրավվել էր 6.5 հազար դոլար եւ 30 հազար գրիվնա, 5 մեքենայի բանալիներ, որոնք գրանցված են եղել դատավորի հարազատների անուններով, 14 տոննա վառելիքի կտրոն։ Դատավորը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ այս մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։