News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների երկու տասնյակ աշակերտների համար այս շաբաթ նախաձեռնվել էին մի շարք ուսումնական սեմինարներ, ճանաչողական այցեր եւ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ նվիրված ժողովրդավարության բազում հիմնահարցերի:

Ծրագրի նպատակն է ժողովրդավարության հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին աշակերտների ունեցած գիտելիքներիընդլայնումը, մարդու իրավունքների եւ քաղաքացիական մասնակցության գիտակցման մակարդակի բարձրացումը:

«Ժողովրդավարությունը երկրի եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման հիմնաքարն է»,-վստահեցրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Երիտասարդության ներուժն այնպիսի արժեքավոր աղբյուր է, որին պետք էհնարավորինս սատարել: Որքան ներդրում կատարենք այսօր, այնքան եկամուտ կապահովենք վաղը»,-իր խոսքում հավելեց Անդրեյ Սորոկինը:

Վաղն ավարտվող մեկշաբաթյա ծրագիրը ներառում է Երեւանում անցկացվելիք մի շարք ուսումնական սեմինարներ, հանդիպումներ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեղի, ինչպես նաեւ միջազգային մասնագետների հետ, այցեր դեպի այնպիսի պետական հաստատություններ, ինչպիսիք են ՀՀ Նախագահի նստավայրը, ՀՀ Ազգային Ժողովը, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը /ԿԸՀ/, Մարդու Իրավունքների Պաշտպանի /ՄԻՊ/ գրասենյակը (Օմբուդսմեն), ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը եւ հասարակական կազմակերպություններ:

Ծաղկահովիտ գյուղի ավագ դպրոցի աշակերտուհի Թամարա Սահակյանը կիսվեց իր տպավորություններով.«Ամառային դպրոցն ընձեռեց հնարավորություն՝ գիտակցելու մեր իրավունքներն ու պարտականությունները, տեղեկանալու երկրի կառավարման կառույցների մասին եւ փոխանակելու կարծիքներ տարբեր հարցերի շուրջ: Այն թույլ տվեց՝ դառնալու երկրին նվիրված քաղաքացի, ով կկարողանա ունենալ հասարակության զարգացման գործում իր ավանդը»:

Մասնակիցներն ընտրվեցին՝ըստ ժողովրդավարության թեմաներով հեղինակային շարադրությունների մրցույթի, որն անցկացվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից դեռեւս գարնանը: Ավելի քան հարյուր թեկնածուներից միայն քսանի հեղինակային շարադրությունները ճանաչվեցինլավագույնը, ովքեր նաեւ հաջողությամբ հաղթահարեցին հարցազրույցի փուլը:

Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր եւ խրախուսական մրցանակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ