News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Սկավառակի ֆրանսիական ակադեմիան (Académie du Disque Lyrique)  մեցո սոպրանո Մարիամ Սարգսյանին «Ոսկե Օրփեոս» է շնորհել «Tristesse des choses» («Իրերի թախիծը») սկավառակի ձայնագրության համար։

Մրցանակը 2015թ. հունիսին Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հանձնել էր Փարիզի օպերայի եւ Սկավառակի ակադեմիայի պատվավոր նախագահ եւ Իվ Սեն Լորանի ֆոնդի նախագահ Պիեռ Բերժեն։

 «Tristesse des choses» սկավառակում ներկայացված են Ցեզար Կյուիի վոկալային ցիկլերը, որոնք սկավառակի վրա են ձայնագրվել առաջին անգամ, ինչպես նաեւ Պյոտր Չայկովսկու ֆրանսիական ցիկլերը, որոնք 2014թ. հոկտեմբերին Երեւանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ձայնագրել են Մարիամ Սարգսյանն եւ դաշանակահար եւ երգահան Արթուր Ավանեսովը։  Նշենք, որ հատուկ երգչուհու համար ստեղծվել է Վիկտորյա դե Լոս Անխելես անունով նոր օրփեոս, որի մասին տեղեկացնում է ակադեմիայի պաշտոնական կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news