Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել: Քիչ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Վահե Պետիկի Հարությունյանը:
Վահե Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում, այնուհետեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Նշենք, որ ՆԱՎ-ի պետը Արմեն Հակոբյանն էր, ով նշանակվեց Ճանապարհային ոստիկանության պետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Նա մեզ հետ զրույցում նշել է, թե առողջական խնդիրներ ունի, գնում է բուժման: