News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Արցախ տեղափոխված գործարարը զարգացնելու է լեռնային գյուղատնտեսությունը, իսկ նրա կինը՝ բարձր նորաձեւությունը։

Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը РЕН ТВ-ին պատմել է, թե ինչով է զբաղվելու Լեռնային Ղարաբաղում։ Միլիոնատիրոջ խոսքով, նա մտադիր է զարգացնել գյուղատնտեսությունը։ Նրա մերձավոր շրջապատի փոխանցմամբ, Ստերլիգովը այժմ լեռներում հողատարածքներ է նայում, որոնք պատրաստվում է գնել։

Ստերլիգովը հեռուստաալիքին ասել է, թե իր կինը Ալյոնան զբաղվում է սիրելի գործով։ «Ես դեռ չեմ կողմնորոշովել, բայց կինս արդեն հագուստ է կարում։ Նա շուտով բացելու է Ղարաբաղի բարձր նորաձեւության տունը»,- ասել է Ստերլիգովը։

Նշենք, որ Ռուսաստանից նրա հեռանալու պատճառներից մեկը համարվում է այն, որ գործարարի անունը շրջանառվում է ազգայնական БОРН (Боевая организация русских националистов)- Ռուս ազգայնականների ռազմական կազմակերպություն խմբավորման դեմ հետաքննության մեջ։ Այդ խմբավորումը ծրագրում էր փոխել պետական կարգը Ռուսաստանում՝ սպանելով ոչ ռուսներին եւ ազգայնամոլների դեմ պայքարողներին։

Ստերլիգովը լրագորղներին ակնարկել է, որ իր հետագա ծրագրերը լրջորեն կախված են Մոսկվայում ինչ-որ հարցի կարգավորումից՝ այդկերպ խորացնելով կասկածները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ