News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գավառ քաղաքում վերաբացվել է «Սեւան» հանքային ջրի գործարանը: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես լրագրողներին հայտնեց նախագծի հիմնադիր Միսակ Բալասանյանը, գործարանի հզորությունը պլանավորվում է հասցնել տարեկան մինչեւ 20-25 մլն շիշ արտադրության: Նախնական փուլում արտադրվում է տարեկան 5 մլն շիշ:

«Սեւան» գործարանը հիմնվել էր 1953թ. : Մինչեւ 1962թ. այն տարեկան արտադրում էր մոտ 150 հազար շիշ հանքային ջուր: 1970-1980-ական թթ. արտադրության ծավալները կազմում էին տարեկան 5 մլն շիշ: Գործարանը փակվել էր 1992թ.: 2010թ. այն ձեռք էր բերել Բալասանյան ընտանիքը (Միսակ Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի եւ Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատաեր Սամվել Բալասանյանի որդին է):

Բալասանյան կրտսերը նշել է, որ այս հանքային ջրի գործարանի արտադրանքը տարբերվում է մյուսներից նրանով, որ գրեթե չի պարունակում մկնդեղ:

Ընկերությունը պլանավորում է արտադրանքը իրացնել տեղական շուկայում եւ արդեն այս ամիս մոտ 20 հազար շիշ արտահանել Ռուսաստան եւ Վրաստան:

2010-2015թթ. գործարանում ներդրումների ծավալը կազմել է 1.9 մլրդ դրամ, իսկ 2016թ. պլանավորվում է ներդնել եւս 300 մլն՝ պոլիէթիլենային շշերի հոսքագծի համար:

Գործարանում աշխատում է մոտ 80 մարդ: Հետագայում պլանավորվում է այդ թիվը  հասցնել 180-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ