News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում այսուհետեւ նորագույն տեխնոլոգիաներով զինված բժշկական կենտրոն կգործի: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  եւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Այն ամենը, ինչ նախատեսված է մարզային առողջապահության համար այսօր Տավուշի մարզում լուծում է ստանում: Այստեղ արդեն 4-րդ կենտրոն է, որը կարող է երկրորդային բուժօգնություն ապահովվել: Կարծում եմ` մարզի բնակչությունն այլեւս ստիպված չի լինի մարզկենտրոն դիմել»,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ կենտրոնում նոր հաստիք կլինի. մասնագետը կհսկի բուժական աշխատանքի որակը։

Ինչպես NEWS.am-ի հետ զրուցում նշեց բժկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը ,կենտրոնը մասնագետների կարիք ունի, որոնց ցանկն ուղարկել է նախարարություն:

«Ունենք վիրաբույժի, քիթ-կոկորդի մասնագետի, հոգեբույժի կարիք, բայց վերանորոգումից հետո խնդիրը կլուծվի: Արդեն իսկ շինարարական աշխատանքների ընթացքում 3 նոր կադր է մեզ դիմել եւ անցել աշխատանքի»,-ասաց տնօրենը:

Նշենք, որ Տավուշի մարզի նոր բժշկական կենտրոնը գտնվում է նախկին հիվանդանոցի տարածքում: Կենտրոնը երկու մասնաշենք ունի՝ ինֆեկցիոն եւ պոլիկլինիկական: Բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական եւ մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի վերակառուցման եւ կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ կատարվել է 940.2 մլն դրամի ներդրում: Նոր բժշկական կենտրոնն անհետաձգելի բուժօգնության երկու սրահ ունի եւ «Շտապօգնության» կայան: Այն հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, սպիրոմետր, թոքերի արհեստական օդափոխության սարք, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան, ժամանակակից լաբորատոր սարքեր: Կենտրոնը հագեցվել է նաեւ բժշկական կահույքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news