News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Նորքի տուն-ինտերնատի 308 սենյակ նորություններն ամենաարագն են հասնում. մինչ մյուս բնակիչները հեռուստացույցի առջեւ նստած սպասում են երեկոյան լուրերին, տիկին Նանուլը ֆեյսբուքի իր անձնական էջով է հետեւում լրատվությանը: 65-ամյա Նանուլ Կարախանյանը տուն-ինտերնատի միակ բնակիչն է, որ  համակարգչից եւ սոցիալական կայքերից օգտվել գիտի: Համակարգիչը ձեռք է բերել սեփական ուժերով` Վրաստանում բնակվող հարազատների հետ հաղորդակցվելու համար։

«Քանի որ միայնակ էի, ոչ մի հարազատ չունեի Հայաստանում, որոշեցի համակարգիչ գնել: Գումար հավաքեցի, մի մասն էլ ընկերուհիներս օգնեցին, նոթբուք գնեցի: Հետո մի կին, որը եկել էր մեր տուն-ինտերնատ, ինձ օգնեց ֆեյսբուքում էջ  բացել»,- NEWS.am-ին պատմեց տիկին Նանուլը։

Սկզբում անվարժ, հետո ավելի վստահ` տիկին Նանուլը շատ արագ յուրացրեց համակարգչի լեզուն եւ 65 տարեկանում վարակվեց դեռահասների «հիվանդությամբ». աչքերը չբացած նոթբուքն է բացում եւ օրվա մեծ մասը էկրանի առջեւ անցկացնում։

«Առավոտյան վեր եմ կենում, գիշերանոցը հագիս նստում եմ նոթբուքի դիմաց: Նայում եմ՝ ով կա, ով չկա ֆեյսբուքում, ով  է լավ տրամադրությամբ օրն ավարտել, ով է գիշերը մտել սայթ»,- պատմեց տիկին Նանուլը։

Տիկին Նանուլն արդեն 140 ընկեր ունի ֆեսբուքում, ուշադիր հետեւում է բոլորի անցուդարձին, ջանասիրաբար «հավանում» բոլոր նկարները, մեկնաբանություններ գրում։

«Իմ ձեռքի տակով ոչ մի նկար առանց քոմենթի չի անցնում»,– կատակում է նա: 

Տիկին Նանուլը տուն-ինտերնատում իր ամուսնու՝ 69-ամյա Խորենի հետ է բնակում: 45 տարվա ամուսինները մինչեւ ծերանոց տեղափոխվել Երեւանում են բնակվել, զավակներ չունեն: Խորեն պապն աշխատել է որպես հյուսն, աշխատանքի ժամանակ վնասել աչքերը, կորցրել  տեսողությունը։ Կարախանյանները վաճառել են իրենց միակ ունեցվածքը՝ տունը, աչքերի վիրահատության համար: Վիրահատությունից հետո վերականգնվել է Խորեն պապի միայն մեկ աչքի տեսողությունը՝ 40%-ով: Նա հաշմանդամության երկրորդ կարգ է ստացել ու տեղափոխվել ծերանոց: Կինը նրան միացել է միայն մի քանի տարի անց. տարիքն ու առողջական վիճակը  անհամապատասխան են եղել ծերանոց ընդունվելու համար: Երեք տարի առաջ տիկին Նանուլը աշխատանքի է անցել ծերանոցում, դրանից մեկ տարի հետո թոշակի անցել ու դարձել տուն-ինտերնատի բնակիչ։

Ամուսիններն օրեր առաջ միասին նշել են Խորեն պապի 69 ամյակը: Տիկին Նանուլը ֆեյսբուքյան 140 ընկերների հետ կիսվել է ծննդյան տարեդարձի լուսանկարներով: 65-ամյա կնոջ երազանքն է լուսանկարելու հնարավորությամբ սեփական հեռախոս գնելը, որպեսզի բաց չթողնի ծերության երջանիկ ակնթարթները հավերժացնելու եւ ընկերների հետ կիսվելու ոչ մի հնարավորություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ