News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում արձանագրված վերջին շրջանի սրացումները էական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական գործընթացի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Հայ-թուրքական գործընթացն,  ընդհանուր առմամբ, սկիզբ է առել այն հեռահար նպատակով, որ հայկական գործոնը ԱՄՆ-ի կողմից օգտագործվի՝ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու համար»,-նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստան եկած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է:

«Այս հայտարարությունը չարվեց այն բանի համար, որ Հայաստանի պահվածքը հիացրել է ԱՄՆ-ին: Այլ այն պատճառով, որ Թուրքիան գնալով դառնում է անկառավարելի՝  տարածաշրջանային տերություն դառնալու իր ամբիցիանաներով, որոնք էապես հակադրվում են Արեւմուտքի, եւ տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերին: Եւ հետեւաբար, հայկական խաղաքարտը մշտապես օգտագործվելու է Թուրքիային ճնշելու համար»,-ընդգծեց  պատգամավորը:

Հարցին, թե այդ ճնշումների համատեքստում հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը ստիպի Թուրքիային առաջինը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, պատգամավորը արձագանքեց. «ԱՄՆ-ը շատ ավելի լուրջ զինանոց ունի՝ դա Հայոց Ցեղասպանության ճանաչումն է, որը կսթափեցնի Թուրքիային: Որքան ԱՄՆ-ը խուսափում է տարածաշրջանում սկզբունքային արժեքների վրա հիմնված քաղաքականություն վարելուց, այդքան տեղ է թողնում Թուրքիային՝  երեսպաշտ քաղաքականություն վարելու համար՝այդ թվում Իրանի, Իսրայելի եւ մյուս հարցերով: ԱՄՆ-ն, իհարկե, կարող է փորձել ճնշել Թուրքիային՝ վավերացնել արձանագրությունները, սակայն դա չէ լուծումը»: Լուծումն, ըստ Սաֆարյանի, կլինի այն, «երբ Օբամայի վարչակազմն իր քաղաքականության անկյունաքարը կդարձնի պատմական իրողությունների արձանագրումն ու դրանց ճանաչումը»: «Ամեն հերթական ապրիլի 24-ի նախօրյակին կամ վճռորոշ պահի, երբ Թուրքիային  հաջողվում է ԱՄՆ-ից կորզել հերթական ուրացումը հայկական խնդիրների վերաբերյալ, այդքանով Թուրքիան դառնում է սանձարձակ ու լպիրշ»,-եզրափակեց  Սաֆարյանը:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Անկարային՝ փոխել իր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ, հակառակ դեպքում Վաշինգտոնը կսահմանափակի զենքի առաքումները Թուրքիա: Բացի այդ, Օբաման կոչ է արել Անկարային մեղմացնել տոնը «Ազատության նավատորմի» զավթման իրավիճակի կապակցությամբ: Վաշինգտոնը նաեւ կտրուկ դատապարտել է Թուրքիային` ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման դեմ հանդես գալու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ