News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր զորամասերից (առավել հայտնի է «Սերժանտական» զորամաս) հրամանատար Գեւորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաեւ, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար:

Գեւորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը եւ վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է: «Ինչի մարդն իրավունք չունի հանգստանալ մի 40 օր»,- ասաց Ենոքյանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Գնդի, օղակի հրամանատարության մեջ նշանակումներն ու ազատումներն ամենօրյա գործընթաց են եւ ենթակա չեն մեկնաբանման»,- ասաց Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ