News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հին Երեւան» նախագիծը չի վերադարձնի հին քաղաքի կոլորիտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ «Շենքերի այդ կոնգլոմերատը, որը մենք տեսնում ենք նախագծում, մեր հին քաղաքի տպավորությունը չի թողնում։ Բացի այդ, մենք փաստացիորեն կոտրում ենք գլխավոր պողոտայի գաղափարը, որը հղացել էր Ալեքսանդր Թամանյանը։ Չէ՞ որ Հյուսիսային պողոտան մտածված է եղել որպես կանաչ գոտիներով հանրային տարածք»,- նշեց ճարտարապետը։

Հաշվի առնելով, որ հիմա պողոտան կառուցված է բազմահարկ շենքերով, դա շատ կարեւոր է դառնում, հավելեց նա։ Հարցին, թե ինչպես կնայվեն Հին Երեւան տեղափոխված հին շենքերը, Մկրտչյանը պատասխանեց. «Պարտադիր չէ դրանք բոլորը մի տեղ հավաքել։ Բայց եթե հավաքեն էլ, դա չի լինի Հին Երեւանը, որքան էլ որ հակառակում համոզեն։ Դրանք նորակառույց խանութների շարքեր կլինեն, պարզապես նրանց ճակատամասները կկառուցվեն հին քարերից»։

Նախագծի համաձայն՝ Երեւանի փոքր կենտրոնում մի խոշոր տեղամաս պետք է կառուցեն մի ոճով, որին հեղինակները որոշել են հին անունը տալ։ «Հին Երեւան» համալիրը կկառուցեն Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ։ Նախատեսվում է շենքերը կառուցել առավելագույնը 2 ստորգետնյա, երեք վերգետնյա հարկերով եւ ձեղնահարկով։ Համալիրից ոչ հեռու կկառուցվի հյուրանոց։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախագծի ներդրումները կարող են կազմել 120-130 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ