News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրք նախկին դատախազը, որը հետաքննում էր կառավարությունում հեղաշրջման ենթադրյալ փորձը և առանձնապես խոշոր չափի կաշառքի դեպքերը, գործընկերոջ հետ Հայաստան է փախել այն բանից հետո, երբ երկուսի անունով էլ ձերբակալման հրամանագիր է ստորագրվել։ Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» օրաթերթը՝ վկայակոչելով Արտվին նահանգի կառավարչի հայտարարությունը։

Պարբերականը հաղորդում է, որ Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանի գլխավոր դատախազի գրասենյակում նախկին դատախազներ Զեքերիա Օզի, Ջելալ Կարայի եւ Մեհմետ Յուզգեչի ձերբակալության հրամանագիր է ստորագրվել՝ զինված հեղաշրջում իրականացնելու եւ հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։

Նշենք, որ 2013 թվի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիայի խոշորագույն դեպքի վերաբերյալ հետաքննություն էր սկսվել, իսկ այս տարվա մայիսի 12-ին Օզի պաշտոնն իջեցրել էին՝ նրան հեռացնելով Ստամբուլի գլխավոր դատախազի պաշտոնից։  Ենթադրվում է, թե կոռուպցիայի վերոհիշյալ գործի մեջ ներքաշված են պետական գործիչներ եւ նրանց հարազատները, ինչպես նաեւ մի քանի աչքի ընկնող գործարար։  Դատավորների եւ դատախազների գերագույն խորհուրդը մայիսի 12-ին  պաշտոնից ազատել է երեք դատախազին էլ, ինչպես նաեւ դատախազ  Մուամեր Աքքաշին եւ դատավոր Սուլեյման Կարաչոլին, որոնք եւս մասնակցել էին կոռուպցիայի դեպքի քննությանը։

Հաղորդվել է, որ օգոստոսի 10-ին Զեքերիա Օզը Կարայի հետ միասին հեռացել է Թուրքիայից՝ ձերբակալության հրամանագրերի ստորագրումից մի քանի ժամ առաջ։  «Hürriyet» թերթին հայտնի է դարձել, որ Անկարան կապվել է Վրաստանի իշխանությունների հետ՝ փախստականների արտահանձնմանը հասնելու համար, բայց օգոստոսի  11-ին հյուսիս-արեւելյան Արտվին նահանգի կառավարիչ Քեմալ Ջիրիթը հայտարարել է, որ Օզը եւ Կարան անցել են Հայաստանի հետ սահմանը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նման տեղեկատվություն իրենք չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ