Իսրայելական ռազմական ոստիկանությունն ազատ է արձակել «Ազատության նավատորմը» թալանելու կասկածանքով ձերբակալված 6 զինվորականներից 4-ին, ովքեր ձերբակալվել էին նավատորմի անդամների մոտից համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ գողանալու մեղադրանքով, հայտնում է Cihan գործակալությունը։
Իսրայելի ռազմածովային ուժերը Գազայի հատված ուղեւորվող նավատորմը ձերբակալել էին մայիսի 31-ին, Միջերկրական ծովում։ Գործողությունների ընթացքում զոհվել էր 9 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։