News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 24–288.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 390 հազար դրամ   ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկվել է 19 հազար դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: 

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Անտառների եւ կենսաբազմազանության  վերահսկողության  բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված որսի կանոնների խախտման համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 18 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 1հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 3 խեցգետնորսիչ, իսկ  առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.4մլն դրամ:

Տպել
Ամենաշատ