News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ մայրաքաղաքի ծաղկի սրահներում բոլոր տեսակի ծաղիկների գները կրկնակի բարձրացել են: NEWS.am-ի հետ զրույցում մի քանի ծաղկի սրահի աշխատակիցներ վստահեցրին, որ բարձր գները, այնուամենայնիվ, առեւտրի վրա չեն ազդում. ծնողներն իրենց երեխաներին անպայման  ծաղիկներով են ճանապարհում դպրոց:

«Ծաղկեփնջերը սկսվում են 2000 դրամից, բայց էս մի շաբաթից ավելի կրկնակի թանկացել ա: Ծաղկի շուկան է ընդհանուր թանկացել, էս վարդերը, որ 500-ով էինք առաջ առնում, հիմա 1000-1200-ով ենք առնում: Ու բոլոր ծաղիներն են սենց թանկացել, բայց ծնողներն էլի իրենց զրկելով առնում են, ի՞նչ անեն»,-ասաց ծաղկի սրահի աշխատակցուհին, որը չցանկացավ ներկայանալ:

Նրա խոսքով՝ ծաղիկների բարձր գները կպահպանվեն մինչեւ սեպտեմբերի 5-ը, այնուհետեւ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ նորից կբարձրանան:

Տպել
Ամենաշատ