News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մոռացեք կարմիր, վարդագույն եւ սպիտակ գինիների մասին ՝ եկել է կապույտ գույնի գինու ժամանակը: Երիտասարդ իսպանացի ձեռներեցների մի խումբ ՝ Բասկերի երկրի համալսարանի հետ համագործակցությամբ, թողարկել է աշխարհի առաջին կապույտ գինին ՝ Gik անվանումով, որը կարելի է նույնականացնել ժամանակակից սերնդի հետ: Gik-ն իրենից ներկայացնում է վառ կապույտ գույնի գինի, որն արտադրվում է Իսպանիայի հյուսիսարեւմտյան Բյերսո շրջանում, հայտնում է Kedem-ը:

Գինու բազան ստեղծվում է կարմիր ու սպիտակ խաղողից, որից հետո դրա մեջ ավելացնում են պիգմենտներ ՝ գույնը փոխելու համար: Գինու թնդությունը 11.5 տոկոս է, իսկ դրա հետ խորհուդ է տրվում մատուցել սուշի, «ձաձիկի» սոուս, «կարբոնարա» պաստա եւ ապխտած սաղմոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ