News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Հայաստան - Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել է չկրկնել Հայաստան - Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ այդ դեպքում «Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկնել սեւ ցուցակի մեջ»: Այս մասին NEWS.am-ին ասաց Շահեն Հարությունյանը:

«Մյուս երկրպագուների հետ կանգնած էի, եկավ, ասեց՝ Շահեն, մի հատ իջի ներքեւ: Իջա, մոտ 3 րոպե խոսեցինք, զգուշացրեց, որ եթե էլի նման բան անեմ, դա վատ կանդրադառանա ազգային հավաքականի վրա, այն կարող է հայտնվել սեւ ցուցակում»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Շահեն Հարությունյանը նշեց, որ խաղից առաջ իրեն նույն հարցով մոտեցել է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ Շահեն Հարությունյանը հոր լուսանկարով շապիկով է գնացել խաղին: Նույն շապիկով նա Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ներխուժել էր խաղադաշտ` նպատկ ունենալով բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ