News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորում մի ամբողջ ընտանիք է թունավորվել սնկից: Նախորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 21:00-ի սահմանում սնկային թունավորում ախտորոշմամբ, «Շտապօգնության» մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Փաշինյանների ընտանիքի 3 անդամներ՝ 48-ամյա Սմբատ Փաշինյանը, 46-ամյա Գայանե Փաշինյանը և 16-ամյա Վլադիմիր Փաշինյանը:

Ընդունման պահին տուժածների վիճակը գնահատվել է ծանր: Նրանք հոսպիտալացվել են անգիտակից վիճակում, հաջորդ առավոտյան գիտակցության եկել: Նրանց վիճակը բավարար է, մի քանի օրից դուրս կգրվեն հիվանդանոցից:

Ընտանիքի մայրը՝ Գայանե Փաշինյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ սունկը հավաքել է իր որդին, այն ուտելուց ժամեր անց իրենց զգացողությունը կտրուկ վատացել է:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզում այս տարի գրանցված թունավորումների թիվը արդեն  գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը: Այս տարվա 9 ամիսների  ընթացքում գրանցվել է  14 դեպք, տուժել է 24 մարդ, նախորդ տարվա 12 ամիսներին գրանցվել է 11 դեպք, տուժել 14 մարդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ