News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը եւ Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:

Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաեւ եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից:

Արարողությունը կատարվել է Վատիկանի Արեւելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ:

Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:

ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռոնաիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել եւ առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Գ.Տ. Ներսես արք. Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արք. Կարաքեհեէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ:

Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել եւ ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում Սրբոց Նահատակաց անվանումը:

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման հիմնական աջակիցներն են՝ Վատիկանի Սուրբ Աթոռը, Արեւելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արեւելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լեւոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նման սահմանափակումներով ընտրություններում հաղթած որեւէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր»
Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որեւիցէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր…
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
Արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում...
Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվել է
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
«Ունենք սերտ գործակցություն». Գարեգին Բ-ն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան...
Ս. Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար
Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը եւ մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով կմեկնի Շվեյցարիա
Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները...