News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության ոլորտի ընկերությունները նախկինի պես հետաքրքրված են իսրայելական ռազմական տեխնիկա գնելու հարցում։

Այս տարվա հունիսին թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի, Թուրքիան սառեցրել է Իսրայելի հետ 16 պաշտպանական համատեղ ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ, արժեն մի քանի միլիարդ դոլար։

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ թուրքական բանակի կողմից «Меркава-3» տեսակի 1000 տանկ գնելու խոշոր նախագիծ է եղել, ընդհանուր առմամբ 5 մլրդ արժողությամբ, որը սառեցվել է։ Բացի այդ, սառեցվել է նաեւ F-4 Phantom 54 ինքնաթիռների արդիականացման գործարքը, որն արժեր 632 մլն դոլար եւ որը պետք է իրականացներ իսրայելա-սինգապուրյան կոնսորցիումը։ Ցանկում շոշափվում էին նաեւ այնպիսի գործարքներ, ինչպիսիք են Popeye-2 հրթիռների համատեղ մշակումը, Delilah հրթիռների գնումն ու տանկերի արդիականացումը:

            Սակայն, պարզվում է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Շուրջ մեկ ամիս առաջ իսրայելական «Ավիացոն արտադրություն» կոնցեռնը թուրքական բանակին է հանձնել  4 անօդաչու Heron ինքնաթիռներ։ Օրերս թուրքական պետական ընկերությունը դիմել է իսրայելական Magna BSP ընկերությանը՝ խնդրելով ժամանակակից ռադարներ վաճառել իրեն։ Magna BSP-ն մասնագիտացած է ռադարներ ստեղծելու գործում` ատոմային ռեակտորները  եւ փակ զոնաները պաշտպանելու համար։ Ռադարները, որոնք ուզում է գնել Թուրքիան, ստեղծվել են միջուկային հետազոտությունների Դիմոնե կենտրոնում՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Ընկերության հաճախորդների շարքում են Ճապոնիայի, Հնդկաստանի, ատոմակայանները, Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ