News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին եւ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին:

ՀՀ ԿԲ նախագահը եւ վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հանրապետության նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին, հույս հայտնելով, որ կենտրոնական/ազգային բանկերի նախագահները կկարողանան կառուցողական մթնոլորտում քննարկել ԵԱՏՄ օրակարգի առավել արդիական հարցերն ու մշակել մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման արդյունավետ մեխանիզմներ՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի համաշխարհային եւ տարածաշրջանային ներկայիս միտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ