Դատարանը սահմանափակել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի արտասահմանյան ուղեւորությունները՝ 4.5 մլն ռուբլու պարտքի պատճառով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, որպես հարկադիր կատարման միջոց, պարտապանին պարտավորեցրել են չհեռանալ Ռուսաստանի սահմաններից, բացի այդ, պարտքի գումարի 7%-ի չափով միջոցների առգրավման որոշում է կայացվել:
Ավելի վաղ Նավալնին 3 մլն ռուբլի է վճարել «Իվ Ռոշե» գործի շրջանակում հայցերով, բայց դեռեւս պետք է վճարի եւս 1.5 մլն ռուբլի: