News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է 32-ամյա Ալիկի, 19–ամյա Լեռնիկի եւ 35-ամյա Ղեւոնդի (անունները փոխված են) գործի դատական քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին եւ դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել Է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։

Այնուհետեւ նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղեւոնդին ու Լեռնիկին (երեքն էլ առաքիչներ են)։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող «Մերսեդես» մեքենան եւ աղջկա կամքին հակառակ, նրան առեւանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երեւան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։

Ալիկին մեղադրանք է առաջադրվել աղջկան առեւանգելու եւ բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկին եւ Ղեւոնդին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առեւանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ