News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Այբ» ավագ դպրոցի «Ռոբոտիկս» խմբակի 11-րդ եւ 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ որոշել են Հայաստանի համար կարեւոր նշանակության սարքեր ստեղծել, առաջին փորձերն արդեն արել են։ Օրինակ՝ դպրոցի շրջանավարտների կողմից ստեղծված «Ոզնի» ական փնտրող ռոբոտն արդեն եղել է Արցախում, ականներ է գտել, երեխաները վստահ են` պատերազմի ժամանակ հրաշալի կծառայի։ 

NEWS.am-ի հետ զրույցում 12-րդ դասարանի աշակերտ Օնիկ Բաբաջանյանը եւ դպրոցի շրջանավարտ Միքայել Հովակիմյանը եւս երեք հոգու օգնությամբ ստեղծել են անօդաչու թռչող սարք։ Տղաներն այժմ աշխատում են երկրորդ` ավելի կատարելագործված անօդաչու սարքի վրա, որի թեւերն արդեն պատրաստ են։

Տղաների խոսքով՝ նման անօդաչու սարքն առաջինն է Հայաստանում. այն կատարում է տարածքների տեսանկարահանում, աշխատում է առանց հեռակառավարման վահանակի՝ մարտկոցների շնորհիվ երկար ժամանակ մնալով օդում։

«Մենք այս ռոբոտը ստեղծել ենք 6 հոգով։ Ռոբոտը ստեղծվել է արդեն գոյություն ունեցող սարքի մոդելով։ մենք ավելացրել ենք տարածքն ընկալելու եւ նկարահանելու գործառույթները։ Վահանակով սարքը չենք կառավարի, միայն կտանք որոշակի կոորդինատներ, թե ինչքան ժամանակ պետք է նկարի, որ կոորդինատից որ կոորդինատի կթռչի, ռոբոտը մեխանիկորեն կատարելու է ամեն ինչ»,-ասում է Օնիկ Բաբաջանյանը։

Երկրորդ անօդաչու սարքը, որը հիմա պատրաստում են տղաները, ավելի երկար կմնա օդում։

«Մենք արդեն պատրաստել ենք մեր ապագա մոդելի թեւերը, որի առանձնահատկությունը լինելու է այն, որ կարողանալու է օդում 2 ժամից ավելի մնալ՝ խնայելով  էներգիա, բացի դա էկոլոգիապես մաքուր ռոբոտ է։ Այս ռոբոտը նույնպես կարողանալու է բեռներ տեղափոխել  եւ տեսանկարահանել տարածքը առանց օդաչուի միջնորդության, այսինքն մենք նույնիսկ հեռակառավարման վահանակով չենք կառավարելու այն, կունենա ռադիոկապ»,- նշեց աշակերտը։

Արդեն Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաների» բաժնի ուսանողը նշում է, որ նպատակ ունի ավելի լայնամասշտաբ անօդաչու սարքեր ստեղծել՝ զարգացնելով Հայաստանում այս ոլորտը։  

Միքայել Հովակիմյանի խոսքով՝ իրենց ստեղծած անօդաչու սարքերի շնորհիվ հնարավոր կլինի տեսանկարահանել հայ-ադրբեջանական սահմանը։

Դպրոցի աշակերտների մեկ այլ խումբ նպատակ ունի սուզանավ-ռոբոտ ստեղծել, որով ցանկանում է ուսումնասիրել Սեւանա լճի հատակի մեծ վտանգ ներկայացնող քարանձավները։ Սուզանավ-ռոբոտը, աշակերտների խոսքով, 2 ամսից պատրաստ կլինի։

«Մենք լսել ենք, որ Սեւանի հատակին ինչ-որ ճեղքեր կան եւ երկրաշարժի դեպքում հնարավոր է` Սեւանը ջրազրկվի։ Ուզում ենք սուզանավ պատրաստել, նկարել հատակը, տեսնել` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ»-ասաց Արեգ Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ