News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պղնձի համաշխարհային գները, չնայած անդադար տատանումներին, ընդհանուր առմամբ նվազման միտում ունեն: Այս մասին են վկայում, մասնավորապես, այդ հարցերում հեղինակավոր Մետաղների լոնդոնյան բորսայի (LME) տվյալները: Դրանց համաձայն, ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում պղնձի առավելագույն արժեքը (1 տոննան՝ 6447.6 դոլար) գրանցվել է մայիսի 11-18-ին: Դրանից հետո գների դինամիկան հիմնականում անկմամբ է բնութագրվել:

Հոկտեմբերի 12-ի դրությամբ, պղինձն էժանացել է գրեթե 1105.8 դոլարով՝ 1 տոննայի դիմաց (կամ 17.2%-ով): Բնականաբար, այս տեղաշարժերն արտացոլվել են պղնձի հանքանյութի եւ խտանյութի համաշխարհային գների վրա: Հիշեցնենք, որ դրանք առաջատար դեր ունեն մեր արտահանման մեջ: Այդ առիթով ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-հունիսի տվյալները՝ դրանք համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:

Հայաստանում «պղնձի հանքանյութ եւ խտանյութ» խմբում միջին մաքսային գինը նշված ժամանակահատվածում նվազել է 13.6%-ով՝ 1 տոննայի դիմաց մինչեւ 1107 դոլարի անկում արձանագրելով: Սակայն բնական ցուցանիշերում այս ապրանքների արտահանումն աճել է ավելի քան մեկուկես անգամ՝ 57.2%-ով: Տարբերությունը հանգեցրել է պղնձի հանքանյութի եւ խտանյութի արտահանման ընդհանուր արժեքի աճի՝ 41.8 մլն դոլարով կամ գրեթե 1.4 անգամ:

Հայրենական արտահանման ոլորտում պղնձի հանքանյութի եւ խտանյութի ռեկորդներին ոչինչ «չի սպառնում»: Ամեն դեպքում՝ մոտ ապագայում, քանի որ մոտակա մրցակիցը՝ ծխախոտը, ընդհանուր ծավալով ավելի քան 2.2 անգամ զիջել է առաջատարին: Պատահական չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավանդաբար հայտնվում է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում (ընթացիկ տարվա հունվար-հունիսին՝ 2-րդ հորիզոնական):

Նկատենք, որ Հայաստանի արտահանման մեջ պղնձի հանքանյութի եւ խտանյութի տեսակարար կշիռն ավելացել է 7.0 տոկոսային կետով՝ հասնելով տպավորիչ 23.6%-ի: Հավելենք, որ արտահանման աճից բացի, պղնձի հանքանյութի եւ խտանյութի մասնաբաժինն ավելացել է նաեւ մեխանիկորեն, արտահանման ընդհանուր ծավալի անկման հետեւանքով (4.6%-ով):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ