News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«ՍՊՍ Սիգարոն»  ընկերությունում նաեւ օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկություն է բացվել: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ՍՊՍ Սիգարոն»  ընկերություն այցելության ժամանակ:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում: Վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության եւ արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ:

Վարչապետ Աբրահամյանը ընկերությունում մասնակցել է նաեւ օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության  բացմանը: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ ներդրվել է 1 մլն ԱՄն դոլար, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումերի արդյունքում, մեկ տարվա ընթացքում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ