News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի աթոռի շնորհիվ Գարրի Կասպարովը ցանկանում էր իր քաղաքական հավակնություններն իրագործել:  ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը՝ մեկնաբանելով հայտնի շախմատիստի որակազրկման հետ կապված իրավիճակը: Իլյումժինովի խոսքով, իմանալով, որ Կասպարովը մտադիր է 2014-ին նորվեգական Տրոմսա քաղաքում առաջադրվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում, նա վերջինիս առաջարկել է Շախմատի միջազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը, սակայն Կասպարովը հրաժարվել է:  

«ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը ստանալը Կասպարովի քաղաքական որոշումն էր: Դրա շնորհիվ նա ցանկանում էր մասնակցել մեծ քաղաքականությանը եւ հանուն դրա որոշեց կաշառել ձայները: Ինձ համար շատ ցավալի է, որ նա ներքաշված է կոռուպցիոն պատմության մեջ: Ես ու Կասպարովը ընկերներ ենք եւ ես նրան ականավոր  շախմատիստ եմ համարում: Կարծում եմ, որպես շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն նա պիտի հանուն շախմատի գործեր, բայց նա քաղաքականություն է մտել», - ասել է Իլյումժինովը: 

Էթիկայի հանձնաժողովի ստեղծման եւ հետաքննության անցկացման համար առիթ է ծառայել ամերիկյան  «The New York Times» պարբերականի 2014-ի հունվարի հրապարակումը, նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:

«Թերթի լրագրողների ձեռքն է ընկել Կասպարովի եւ Լեոնգի միջեւ կնքված մի պայմանագիր, որով Կասպարովը  500 հազար դոլար էր առաջարկում ֆեդերացիայի նախագահի ընտրություններում Սինգապուրի ձայնի համար: Բացի այդ, եթե Լեոնգը կարողանար եւս 10 երկրի ձայն ստանալ, ամեն ձայնի համար  100 հազար դոլար էր առաջարկվում», - մանրամասնել է Իլյումժինովը:   

Նրա խոսքով, հանձնաժողովի անդամները մեկ տարուց ավելի զբաղվել են այդ գործի հետաքննությամբ, հարցաքննել են Իրավաբանների, իրեն՝ Կասպարովին եւ Լեոնգին:  Արդյունքում հանձնաժողովը Կասպարովին եւ ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգին մեղավոր է ճանաչել ՖԻԴԵ-ի բարոյական օրենքները խախտելու համար եւ երկու տարով հեռացրել է կազմակերպության հետ կապված որեւէ գործունեությունից:

Անի Աֆյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ