News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն ընդգրկվել է Gallup-ի՝ «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցում, անվտանգ երկրների առաջին տասնյակում: Զեկույցում տեղ գտած վերջին ցուցանիշային արդյունքները ներկայացնում են  այն երկրների ցանկը, որտեղ մարդիկ զգում են առավել անվտանգ և վտանգված գիշերը զբոսնելիս: Արդյունքները հիմնված են 2014 թ. 141 երկրներում 142,000 չափահասների հետ անկցակցած հարցումների վրա:

Ապահովության աստիճանն որոշելու նպատակով պատասխանողներին տրվել է հետևյալ հարցը. «Դուք Ձեզ անվտա՞նգ եք զգում, երբ գիշերը միայնակ քայլում եք այն քաղաքում կամ վայրում, որտեղ ապրում եք»:

Համաձայն արդյունքների՝ Վենեսուելան զբաղեցնում է առաջին տեղը այն երկրների տասնյակում, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել վտանգված գիշերը քայլելիս (22 %): Ի դեպ, այս երկիրը Հոնդուրասից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշով: 

Սինգապուրն ու Հոնգ Կոնգը այն երկրներն են, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել անվտանգ գիշերը քայլելիս՝ հավաքելով բարձրագույն 91 %:

Հայաստանը նույնպես տասնյակում է՝ 9-րդ տեղում: Ի դեպ, մեր երկիրը հավաքել է 82%՝ հաջորդելով Ավստրիային (81%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ