Հայ հաճախորդներն արդեն սկսել են իրենց բանկերից միջազգային որակ պահանջել։ Այս մասին հայտարարել է հայկական Volo ՏՏ ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը Հայաստանում հեռահար բանքինգի հեռանկարների մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ կազմակերպած քննարկման ժամանակ։
«Հայաստանի բանկերը պետք է գլոբալ մտածեն։ Նրանց հաճախորդներին կարող են ծառայություններ անհրաժեշտ լինել ոչ միայն տանը, այլ նաեւ աշխարհի ցանկացած կետում։ Նրանք ցանկանում են նույն ծառայությունները նույն արագությամբ»,- ասել է Քոչարյանը։
Իր հերթին ԿԲ Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ արագությանը զուգահեռ՝ կարեւորագույն պահանջ կարելի է համարել կապի միջոցների եւ հաճախորդի նույնականացման ճանաչման մեթոդների անվտանգությունը։ «Մեզ համար դա հատկապես կարեւոր է»,- հավելել է նա։