News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու եւ Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։

Վիետնամում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ կապված սույն զավեշտական պատմությունը, պարզվում է, ՀՀ դիպկորպուսում «լայն քննարկման առարկա է դարձել»։ Ռաիսա Վարդանյանը, ի դեպ, ՀՀ ամենահարուստ դեսպաններից մեկն է. «ՀԺ»–ն գրել էր, որ նա նախորդ տարի 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 3 բնակարան է գնել եւ այսպիսով, արդեն 8 բնակարան ունի։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս, 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն դոլար եւ 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար։

Դեսպանի տարեկան աշխատավարձը 38 808 դոլար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել