News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները լիակատար ֆիասկո են ապրել իրենց սեւեռուն գաղափարի իրականացման գործում՝ փորձելով Բաքվում ռեկորդային բարձրության հասցնել երկրի ահռելի դրոշը:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիեւը մեծ շուքով բացեց պետական դրոշի հրապարակը: Աշխարհում ամենամեծ բարձրությամբ դրոշի տեղադրումը նշանավորվեց մեծ հրավառությամբ, Բաքվի բոլոր լրատվամիջոցների էքստազով, որոնք երկու օր լուսաբանում էին, թե ինչպես աշխարհի բոլոր ադրբեջանցիները հիացմունքով հետեւում են Բաքվի վրա ահռելի դրոշի բարձրացմանը:

Բայց... ինչպես հաղորդում է ադրբեջանական AZE.az կայքը, Ադրբեջանի ահռելի՝ 2450 քմ-անոց դրոշը, որ բարձրացվել էր Գինեսի գրքում հայտնված դրոշի ձողի վրա, վնասվել է եւ իջեցվել:

«Սկզբունքորեն, դա կարելի էր կանխատեսել: Ցանկացած դեպքում նման բարձրության հանված առաջին դրոշը կարող է Դրոշի թանգարանի ցուցանմուշ դառնալ, որը բացվել է նույն հրապարակում: Դրոշը կարելի էր ամրացնել կողքերից, հատուկ նյութ օգտագործել, նաեւ մանր, անտեսանելի անցքեր, որոնք կիջեցնեին օդի ճնշումը դրոշի վրա»,- հեգնում են ադրբեջանցի լրագրողները:

Մնում է հավելել, որ բառացիորեն ամենահիմար վիճակում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սիրելի լրատվամիջոցը՝ Aztv պետական հեռուստաալիքը: Թեեւ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները սեփական աչքով կարող են տեսել դատարկ ձողը, այսօր ժամը 17-ին «Խեբերլար» տեղեկատվական հաղորդման թողարկումը կրկին լուսաբանել է Պետական դրոշի հրապարակի բացման արարողությունը: Իհարկե, ոչինչ չի ասվում, թե ինչպես գովազդված եւ լավ վարձատրված քարոզչական արշավը աղմուկով ձախողվեց: Ուշագրավ է մեկ բան՝ Euronews-ն ու BBC-ն նոր նյութեր ցուցադրելո՞ւ են, թե՞ սահմանափակվելու են լավագույն դեպքում հին նյութերով, որտեղ գովերգվում են ալիեւյան կլանի հաջողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ