News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Երեւանում մեկնարկել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման երթը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ կգնան Խանջյան փողոց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ: Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ, ՖԱՖ շարժման մասնակիցները  վանկարկում են «Ֆուտբոլ ենք ուզում», «Պահանջում ենք հրաժարական»: Երթի մասնակիցները ճայթուկներ են պայթեցնում, ոստիկանները զգուշացրին, որ այլեւս ճայթուկներ չօգտագործեն: (ֆոտոռեպորտաժ)

Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի նախորդ երթի ժամանակ՝ նոյեմբերի 16-ին, ճայթուքների պատճառով էր  ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ բախումներ սկսվել:

Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու համար: Նրանք պահանջում են  հավաքականի փորձառու գլխավոր մարզիչ եւ լավ  մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հրավիրել հավաքական, նաեւ էժանացնել հավաքականի հանդիպումների տոմսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ