News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Պրիմորյայի սաֆարի պարկում բնակվող Թիմուր այծիկը ուժեղ ապրումներ ունի իր ընկերոջից՝ Ամուր անունով վագրից բաժանվելուց հետո: Այծիկը հրաժարվում է ուտել ու քնել:

«Արդեն երկու գիշեր է Թիմուրն անց է կացնում այն ճաղերի մոտ, որը նրա վանդակը բաժանում է վագրի վանդակից: Նա իր թաքստոց չի մտնում ու հրաժարվում է երեկոյան ուտել: Նա միայն առավոտյան է կերել, երբ տեսել է իր լավագույն ընկերոջը: Կենդանին հանգստանում է միայն երբ Ամուրին է տեսնում »,- LifeNews –ին պատմել է « Շկոտովո» սաֆարի պարկի տնօրեն Դմիտրի Մեզենցեւը:

Նշենք, որ այծիկն ավելի շատ սաֆարի պարկի աշխատակիցներից է վախենում, քան իր գիշատիչ ընկերոջից:

«Նա ավելի մեծ ապրումներ է ունենում, երբ վագրը նրա կողքին չէ, իսկ շուրջն էլ մարդիկ են պտտվում», - հավելել է Մեզենցեւը:

Թիմուր այծիկին առանձին քնելու տեղ են հատկացրել: Նոյեմբերի 29-ի գիշերը այդ անսովոր ընկերներն առանձին են անցկացրել: Իսկ ցերեկը վագրն ու այծը դարձյալ միասին զբոսնում էին վանդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ