News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իսպանիայի սահմանադրական դատարանը չորեքշաբթի չեղյալ է ճանաչել Կատալոնիայի անկախության մասին բանաձեւը: Այս մասին հայտնել է ԷՖԷ-ն:

ՍԴ –ն քննել է թագավորության կառավարության հայցադիմումը անջատողական փաստաթղթի անօրինականության մասին: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատել էր ինքնավար մարզի անկախության մասին բանաձեւը: Փաստաթուղթը, որտեղ ազդարարում են, որ «սկսվում է՝ ի դեմս հանրապետության Կատալոնիա անկախ պետության ստեղծելու գործընթացը» հոկտեմբերի 27-ին համաձայնեցվել էր «Միասին կողմ» ու «Թեկնածուները հանուն ազգային միասնության» կոալիցիայի հետ: Տեքստում նշվում է, որ անկախություն ձեռք բերելու գերծընթացը «չի ենթարկվելու իսպանական կառույցների, այդ թվում Սահմանադրական դատարանի որոշումներին » որը կորցրել է իր լեգիտիմությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կատալոնիայի խորհրդարանի կողմից բանաձեւի հաստատումից հետո Իսպանիայի կառավարությունը որոշել էր այն բողոքարկել ՍԴ-ում: Մադրիդի կարծիքով, փաստաթուղթը խախտում է թագավորության սահմանադրության ութ հոդվածները: Նոյեմբերի 11-ին՝ արտահերթ նիստից հետո դատարանը միաձայն որոշել էր վարույթ վերցնել կառավարության հայցը, ինչը նշանակում էր, որ ըստ Իսպանիայի սահմանադրության 161.2 հոդվածի, բանաձեւի գործողությունը ինքնաբերաբար կասեցվում էր: Բացի դրանից Կատալոնիայի 21 պաշտոնատար դեմքերի, այդ թվում վարչապետին ու խորհրդարանի խոսնակին տեղեկացրել են, որ ՍԴ որոշումը չկատարելու դեպքում նրանց կարող են հեռացնել զբաղեցրած պաշտոններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ