News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատարանը մասամբ բավարարել է պատվի եւ արժանապատվության մասին ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցն ընդդեմ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի եւ «Весь Мир» հրատարակչության դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Պատճառը Գորբաչովի «Կրեմլից հետո» գրքում Ժիրինովսկու մասին կարծիքներն են: ՌԼԴԿ առաջնորդը Գորբաչովից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում էր պահանջում: Իր գրքում վերջինը Ժիրինովսկուն մեղադրել է ծայրահեղական կարգախոսներ առաջ քաշելու եւ սադրանքներին մասնակցելու մեջ:

Դատարանը Գորբաչովից որպես բարոյական փոխհատուցում 6.300 ռուբլի է պահանջել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ